Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Հայատյաց սրիկայի «դասերը»

Հայատյաց սրիկայի «դասերը»
07.08.2025 | 17:49

Ահա՛, Եվրոպայի դուրս գրված քաղաքական գործիքը ակտիվացել է և կարծես շտապում է օգնության Ալիևին ու Փաշինյանին։ Սահակաշվիլին, որ սովորական հայատյաց սրիկա է, հիմա որոշել է դասեր տալ, հասկանալով, որ ինքը մի սովորական «обижник» է, ով այլևս ոչ ոքի պետք չէ։

«Վաղը Վաշինգտոնում տեղի կունենա ամենակարևոր պատմական իրադարձությունը: Հայաստանը և Ադրբեջանը Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կստորագրեն խաղաղության պայմանագիր։

Ալիևն ու Փաշինյանը վաղուց զրուցում էին, բայց ԱՄՆ նախագահի միջամտությունը արագացրեց։ Այսօրվա օրը համաշխարհային պատմության մեջ կմնա որպես Կովկասի ազատագրման ամսաթիվ Ռուսաստանի ձեռքերից։

Ռուսաստանն արդեն պաշտոնապես կորցնում է հեգեմոնիան Հարավային Կովկասի երեք երկրներից երկուսում և պահպանում է վերահսկողությունը Վրաստանի նկատմամբ, սակայն այդ վերահսկողությունը երկար չի տևվի»։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2745

Մեկնաբանություններ